Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Եվրոպական ուղի՝ հայկական ռաբիսի ներքո

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը Հայաստանի իշխանության կողմից թմբկահարվում է տարբեր հարթություններում` ցույց տալու համար Հայաստանի գերազանցությունն Ադրբեջանի նկատմամբ, մեր երկրի ձեռքբերումները եվրոպական պետություն կառուցելու ճանապարհին:

Եվրաինտեգրումն իրականում ոչ այնքան ֆորմալ գործընթաց է, գեղեցիկ ելույթներ ու համաձայնագրեր, որքան` բովանդակություն, որն իր արտացոլումը պետք է գտնի երկրի ներքին կյանքում, բարեփոխումներում, դառնա երկրի արդիականացման գործընթաց:

Երբ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ Վանաձորի ավագանու շուրջ տեղի են ունենում, ըստ էության, արտաքաղաքական և հակասահմանադրական գործընթացներ, համաձայնագիրը կորցնում է իր բովանդակությունը, քաղաքական նշանակությունը, վերածվում է էժանագին PR-ի, որի ստվերում արժեզրկում է եվրաինտեգրման գաղափարը:

Կամ ի՞նչ արժեք ունի Եվրամիության համաձայնագիրը, երբ Ամանորի շեմին քրեաօլիգարխիան բացահայտորեն թալանում է հասարակությանը սննդամթերքի գների սանձարձակ, անվերահսկելի բարձրացումով` ավելորդ անգամ ապացուցելով, որ երկրում տոն են տալիս մոնոպոլիաները, օլիգարխիան, որոնք բովանդակություն են հաղորդում իշխանությանը:

Այս համատեքստում Սերժ Սարգսյանի հակակոռուպցիոն ելույթներն ընկալվում են ոչ թե համակարգային բարեփոխումների, այլ իշխանության ներսում սպասվող ֆիլտրումների հարթությունում: Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգը դառնում է ոչ թե արդյունավետ կառավարման և բարեփոխումների բանալի, այլ մահակ, որը կախվելու է մարդկանց գլխին, ովքեր համակարգի համար կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը:

Հենց այս տրամաբանության մեջ պետք է հասկանալ նաև Սերժ Սարգսյանի վերջին ելույթը ՏԻՄ ղեկավարների առաջ: Այս ինստիտուտն օբյեկտիվորեն կորցրել է իր նշանակությունը` որպես իշխանության վերարտադրության գործիք, և Սերժ Սարգսյանն արդեն համայնքապետերի հետ խոսում է սպառնալիքի լեզվով` նրանց դարձնելով հակակոռուպցիոն PR-ի պոտենցիալ թիրախներ:

Երեկ զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Ադիբեկյանը: Հերթական զինվորը դառնում է բանակային բեսպրեդելի, ոչ կանոնադրական հարաբերությունների, օլիգարխիայի հետ սերտաճած բարձրաստիճան զինվորականության հանցավոր անտարբերության զոհը:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հետ այս ամենն ուղղակի առնչություն, բնականաբար, չունի, նույնիսկ հակառակը` այդ համաձայնագիրը ստորագրվել է, որպեսզի Հայաստանում որակապես փոխվի կառավարման որակը, քաղաքական, տնտեսական հարաբերությունների բնույթը: Սակայն համաձայնագրի ստորագրումը ստվերվում է այս ու այլ իրադարձություններով, Սերժ Սարգսյանի «պախանային» մենթալիտետով: Համաձայնագիրը, եվրաինտեգրումն` առհասարակ, կարող են արժեզրկվել, եթե դրանց շահառուի դերում հանդես գա ոչ թե հասարակությունը, այլ` եվրասիական մենթալիտետ ունեցող իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում