Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

Մահաբեր պատերազմի մարդասեր երեսը

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

Այսպես, «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։ «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո դատական ծախսերի համար։ ՄԻԵԴ-ի այս վճիռները կանխատեսելի էին. դրանցում պահպանվում է պարիտետի սկզբունքը: Սակայն շատ ավելի ուշագրավ է վճիռների քաղաքական ենթատեքստը, որովհետև ակնհայտ է, որ դրանց վերջնական կատարումը հնարավոր է միայն ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումից հետո: Չիրագովն ու մյուսները` Լաչին, իսկ Սարգսյանը` Շահումյանի շրջան կարող են վերադառնալ միայն կայուն խաղաղության հաստատումից հետո:

ՄԻԵԴ-ի այսօրվա վճիռները, հումանիստական լինելուց զատ, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն: Դրանց հիմքում խաղաղության այլընտրանքի բացառումն է, այսինքն` իրավա-քաղաքական այնպիսի տեսլականի ամրագրումը, որպեսզի Հայաստանը կամ Ադրբեջանը, իսկ գուցե նաև Արցախը հնարավորություն ունենան ապահովել Չիրագովի ու Սարգսյանի խախտված իրավունքները: Մյուս կողմից` ՄԻԵԴ-ը հստակ քաղաքական ուղերձ է հղում, որ պատերազմի այն հետևանքները, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների, չեն կարող ընկած լինել հակամարտության կարգավորման հիմքում:

Եթե քաղաքակիրթ աշխարհն առայժմ չի կարողացել գտնել մեխանիզմներ, որոնցով հնարավոր լինի կանխել պատերազմները, ապա փորձում է մշակել լուծումներ, որոնք միտված են վերացնել պատերազմների հետևանքները` վերականգնելու համար մարդկանց իրավունքները: Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ այն սակավաթիվ երկրներից մեկն է, որ հետևողականորեն չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները, ինչի հետևանքով կարող է անգամ զրկվել ԵԽ անդամությունից: Գրեթե կանխատեսելի է, որ ՄԻԵԴ-ի այսօրվա վճիռը ևս Ադրբեջանը չի կատարելու, այդ թվում` ֆինանսական փոխհատուցման մասով:

Այս լույսի ներքո անչափ կարևոր կլինի, եթե Հայաստանը կամ Արցախը հայտարարեն, որ պատրաստ են կատարել ՄԻԵԴ-ի «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճիռն ամբողջապես` ոչ միայն ֆինանսական փոխհատուցման ձևով, այլ նաև հնարավորություններ ստեղծելով, որ Չիրագովն ու մյուսները վերադառնան Լաչին` նախադրյալներ ստեղծելով նրանց սեփականության իրավունքի վերականգնման համար: Սրանով հայկական կողմը իր հավատարմությունը ցույց կտա կարգավորման գործընթացին ու խաղաղության գաղափարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում