Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Պատերազմ ընդդեմ սեփական ժողովրդի. Կլինի՞ հրաժարականի պահանջ

Երրորդ հանրապետության պատմության մեջ հաջող վարչապետեր շատ քիչ ենք ունեցել: Սակայն աննախադեպ է նաև, երբ քաղաքական և հանրային մեծ սպասումների ֆոնին որևէ մեկը ստանձնում է կառավարության ղեկը և հետևողականորեն գործում է հասարակության շահերի դեմ` վտանգելով անգամ իսկ վերջինիս կրթվելու, բուժում ստանալու իրավունքները:

Կարեն Կարապետյանի կառավարությունն, առանց վարանելու, կարող ենք համարել Հայաստանի պատմության ամենաապաքաղաքական, հակասոցիալական կաբինետը, որովհետև պարզապես դժվար է մատնանշել գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացվող քաղաքականությունը ոչ միայն չի հաջողվել, այլ գոնե չի ձախողվել: Երբ անգամ հպանցիկ հայացք ենք նետում հաջորդ տարվա բյուջեին, ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ արված է, որպեսզի բյուջետային մուտքերն ապահովեն, բայց ոչ մի բան արված չէ, որպեսզի տնտեսությունն աշխուժանա։ Այսինքն, բյուջեն ունի հստակ հակասոցիալական ուղղվածություն, ավելին` իր կառուցվածքով ու բովանդակությամբ, նպաստում է տնտեսության մեջ մոնոպոլ միտումների խորացմանը:

Նման պնդում անելու համար` պետք չէ անգամ ունենալ տնտեսագիտական գիտելիքներ, որովհետև բյուջետային մուտքերը հիմնականում ավելանում են ոչ թե տնտեսության աշխուժացման, բնակչության եկամուտների ավելացման, այլ` արհեստական ու անզուսպ գնաճի հետևանքով: Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի հաշվարկներով՝ ամենօրյա ձեռքբերման ապրանքները 30-ից 35 տոկոս կթանկանան։ Թռիչքաձև նման թանկացում հնարավոր է միայն մոնոպոլ տնտեսության պայմաններում, երբ գները ձևավորվում են ոչ թե առաջարկի ու պահանջարկի, մրցակցության սկզբունքներով, այլ` մոնոպոլիստ-ներկրողի քմահաճույքով: Շատ կարևոր է հասկանալ, թե այս օրերի թանկացումների պարագայում ինչպես է մոտիվացվում խոշոր բիզնեսի` թանկացումների գնալու մտադրությունը:

Եթե խնդիրը լիներ միայն գերշահույթներ ստանալու օլիգարխիայի անհագ ցանկությունն, ապա այն կկանխվեր կառավարության բազմաթիվ լծակների շնորհիվ: Ի վերջո, սոցիալական պետության սահմանադրական նորմը միայն ֆորմալություն չէ, այլ նաև ենթադրում է կոնկրետ գործիքակազմի առկայություն: Եթե կառավարությունը չի իրականացնում հասարակության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված իր գործառույթները, մնում է ենթադրել, որ նա հանդես է գալիս քրեաօլիգարխիայի դաշնակցի դերում: Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, ժողովրդի թալանի հետևանքով լցվում են բյուջեն և օլիգարխների գրպանները:

Կարեն Կարապետյանի կառավարությունն ամենաշատն է արտահայտում օլիգարխիայի շահերը` անկախ գեղեցիկ խոստումներից ու ծրագրերից: Փաստացի կառավարությունը զբաղված է հասարակության թալանով` հատկապես, երբ աննախադեպ թանկացումների ֆոնին Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում տեղի չի ունեցել աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում ու նման հեռանկար չկա նաև հաջորդ տարվա ընթացքում: Փաստացի Կարեն Կարապետյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել հասարակությանը:

Աբսուրդ է թվում, որ այս իրավիճակում քաղաքական որևէ ուժ չի պահանջում Կարեն Կարապետյանի հրաժարականը, դեռ ավելին` վերջինս խոսում է 2018-ի իր հավակնությունների մասին: Չնայած դա էլ ունի իր բացատրությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքական համակարգը վերահսկվում է քրեաօլիգարխիայի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում