YouTube վիդեոհոսթինգը դեկտեմբերին ավանդաբար ամփոփել է տարվա արդյունքները՝ անվանելով անցնող տարվա ամենահանրահայտ տեսանյութերը։
Առաջին հորիզոնականում Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի Despacito հիթն է, որի դիտումների քանակն անցնում է 4.4 միլիարդից։
Էդ Շիրանի Shape of You երգի տեսահոլովակը հավաքել է ավելի քան 2.8 մլն դիտում։
1.4 մլրդ դիտմամբ երրորդ հորիզոնականում է Ջեյ Բալվինի և Ուիլլի Ուիլյամի Mi Gente-ն։
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են կոլումբացի Մալումայի Felices los 4 երգի ու Բրունո Մարսի That’s What I Like-ի տեսահոլովակները։