Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Երուսաղեմի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 13-ին։