Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Հայրենադարձության մասին չպետք է մտածել. Քանակից վախենում եմ. Տիգրան Պասկևիչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակապոս Տիգրան Պասկևիչյանը։

-Պարոն Պասկևիչյան, Դուք հայրենադարձության մասին ֆիլմ եք նկարել, որտեղ ցույց եք տվել, թե ինչ հետևանք ունեցավ հայրենադարձությունը առհասարակ Հայաստանի, հայ ժողովրդի կյանքում, և որքան դժգոհություն ունեին հայրենադարձները։ Հիմա Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության հայեցակարգ է մշակում։ Որքանո՞վ կարող է դա կյանքի կոչվել ու արդյունավետ լինել մեր իրականության մեջ, թե դրանք իմիտացիոն քայլեր են։

-Ես վերջերս մի առիթով էլ այս առիթով խոսել եմ և ասել, որ հայրենադարձություն ժամանակակից պայմաններում կազմակերպել հնարավոր չէ։ Ուղղակի պետք է չմտածել դրա մասին։ Հայրենադարձություն դեպի Հայաստանի Հանրապետություն կարող է լինել միայն մի դեպքում, եթե Հայաստանը մարդկանց համար դառնա գրավիչ երկիր։ Եթե Հայաստանից մարդիկ արտագաղթում են, եթե Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ դատական, հարկային համակարգերի հետ, տնտեսական և այլ խնդիրներ, ես կարծում եմ, որ որևէ ջանք չի կարող մարդկանց բերել Հայաստան։

-Այսինքն՝ քանի դեռ Հայաստանը գրավիչ չի դարձել, «Արի տուն» և այլ ծրագրերն արհեստածի՞ն են։

-Երբ մենք 1946-49 թվականների հայրենադարձության մասին ֆիլմաշարը պատրաստեցինք (արդեն 3 ֆիլմ ենք նկարել), նաև դա էինք ուզում ցույց տալ, որ մարդկանց ուղղակի թյուրիմացության մեջ գցելով էին բերել, ասելով, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, չասելով՝ Հայաստանում ինչ պրոբլեմներ կան, այն ժամանակ դա կարող էր աշխատել, որովհետև տեղեկատվության աղբյուրներ չկային։ Մարդիկ ամենաշատը երկու թերթ ունեին իրենց համայնքներում, այդ թերթերն էլ գտնվում էին թշնամական հարաբերությունների մեջ։ Ասում էին՝ ես դաշնակցական չեմ, դաշնակցականների թերթը չեմ կարդում, կամ ես դաշնակցական եմ, մյուսի թերթը չեմ կարդում։ Իսկ այսօր տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ ու բազմազան են՝ սկսած որևէ ծանոթին հեռախոսով զանգելուց, վերջացրած սոցիալական ցանցերով, ինտերնետով և այլն։ Այդ պատճառով էլ կազմակերպել հայրենադարձություն այն սովետական ձևով, որը մենք գիտենք՝ 1946-ի հայրենադարձությունը, հնարավոր չի անել։

-Անընդհատ իշխանությունը խոսում է 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալու մասին։ Դուք էլ նշեցիք, որ արտագաղթը Հայաստանում չի դադարում։ Այս պայմաններում Հայաստանում կարո՞ղ ենք ակնկալել 4 մլն բնակչություն։

-Ես քանակից միշտ վախենում եմ։ Այն ժամանակ էլ է եղել քանակի ձգտում։ Խորհրդային Հայաստանը չուներ տարրական պայմաններ, բայց ասում էին՝ ոչինչ, թող գան։ Այսինքն՝ այդտեղ մարդը, մարդու կյանքի որակը, մարդու արժանապատվությունը չէր կարևորվում, երբ մարդկանց բերում տեղավորում էին գոմերում, անասունների հետ, ու ասում՝ ոչինչ, թող անասունների հետ ապրեն։ Այսինքն՝ այդ քանակը շատ վտանգավոր բան ունի իր մեջ, թեև հենց գլխից դա անիրատեսական է։ Եթե մարդիկ մի քիչ գիտեն Սփյուռքը, եթե մի քիչ գնում շփումներ են ունենում սփյուռքահայերի հետ, կհասկանան, որ մեխանիկական աճ հնարավոր չի, այսինքն՝ հնարավոր չի, որ ինչ-որ խմբեր վեր կենան ու տեղափոխվեն Հայաստան։ Իսկ բնական աճն էլ կախված է սոցիալ-տնտեսական խնդիրներից։ Մարդիկ ի՞նչ պայմաններ ունեն, որ ունենան շատ երեխաներ և դրանով կարողանանք հասնել 4 միլիոնի։

-Այդ դեպքում ե՞րբ է հնարավոր հայրենադարձություն կազմակերպել, և ընդհանրապես, արդյո՞ք ճիշտ է խորքում չուսումնասիրելով այն խնդիրները, որոնք առաջացել են 1946 թվականից հետո, խոսել հայրենադարձության մասին։

-Հայրենադարձություն պետք չի կազմակերպել, պետք է Հայաստանը դառնա այնպիսին, որ մարդիկ ցանկանան գալ Հայաստան։

-Ո՞ր դեպքում է դա հնարավոր՝ իշխանափոխությա՞ն, քաղաքական կամքի առկայությա՞ն։

-Այդ մասին բոլոր քաղաքացիները պետք է մտածեն։ Վերջերս Լոս Անջելեսում մեր վերջին ֆիլմի ցուցադրությունն էր, մեկն ասում էր՝ այ, եթե Հայաստանում կյանքը լավանա, մենք կգանք Հայաստան։ Ես էլ ասացի՝ գիտեք, երբ Հայաստանում կյանքը լավանա, մենք կմտածենք՝ դուք գաք Հայաստան, թե չգաք, այսինքն՝ ձեր կարիքը կզգացվի, թե չի զգացվի։ Դուք եկեք այսօր, Հայաստանում կյանքը լավացրեք։ Այսինքն՝ բոլորս այսօր մտածում ենք, որ ինչ-որ մեկը մեր կյանքը լավացնի։ Եթե բոլորս մտածենք, որ մենք պետք է կյանքը լավացնենք, գուցեև կյանքը լավանա։

-Առաջիկա տարիներին ակնկալիք չկա՞, որ Հայաստանում կյանքը լրջորեն կփոփոխվի։

-Ես մարդկանց մեջ չեմ տեսնում այդ մտայնությունը, որովհետև Հայաստանի տեղացի մարդիկ էլ ասում են՝ դե լավ չի, մենք կգնանք։ Ամեն օր մարդիկ գնում են ավտոբուսներով, թողնում են երկիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում