Ստարտափները դեմ են դուրս եկել կեղծ նորություններին և որոշել մոնետիզացնել անարժանահավատ տեղեկատվության դեմ պայքարը։ Նման ընկերությունների թիվը գնալով ավելանում է։ Դրանց թվում են Crisp, New Knowledge, Cisco, Digital Shadows ընկերությունները։ Նրանք աշխատում են սոցցանցերի և այլ ընկերությունների հետ՝ կիրառելով ալգորիթմեր այն բանի համար, որպեսզի համակարգիչը կարողանա գտնել անարժանահավատ նորությունները։
Այդ գործում ակտիվորեն ընդգրկված են Facebook-ը, Google-ն ու Twitter-ը։ Նրանք պայքարում տեսնում են շահութաբեր բիզնեսի հնարավորություն։ Օրինակ՝ Crisp ստարտափն օգնում է բրենդներին պաշտպանել իրենց հեղինակությունը սոցցանցերում։
Ամերիկյան հետազոտական International Data Group ընկերությունը տեխնո-կորպորացիաների կողմից կեղծ նորությունների դեմ պայքարն անվանել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարվա կարևորագույն 10 իրադարձություններից մեկը։