Հանրապետության նախագահը մշտապես է խոսել բոլոր օրինազանցների մասին, պետական բյուջեն, համայնքային բյուջեն ոչ նպատակային օգտագործելու մասին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ։
«Բոլորս էլ գիտենք, որ կան համայնքապետեր, ովքեր, դժբախտաբար, իրենց լիազորությունները գերազանցել են, փոխանակ աշխատեն համայնքի շահերի համար, գումարները օգտագործել են անձնական շահերի համար։ Ուրախ պիտի լինեք, որ Հանրապետության նախագահը ցավոտ հարցի վերաբերյալ խոսեց բաց, որևէ բան չքողարկվեց և շատ ավելի խստորեն ասվեց»,- շեշտեց նա։
Մարգարիտ Եսայանը չի կարծում՝ Սերժ Սարգսյանի ելույթը քարոզարշավ էր փիառի համար, ըստ նրա՝ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը հատուկ քարոզարշավի կարիք չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։