ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնուն Գերմանիա էր տարել՝ երեխա ունենալու հարցով։ «Թող խոսեն» ռուսական շոուի վերջին թողարկումը նվիրված է եղել զույգի ամուսնությանն ու սկանդալային ամուսնալուծությանը։ Հյուրերի թվում է եղել Ջիգարխանյանի թատրոնի դերձակ-մոդելավորող Մարգարիտա Չերեսը։ Նա հայտարարել է, որ Վիտալինան մշտապես հետաքրքրված է եղել միայն հասուն տղամարդկանցով։ Դեռևս ուսանողական տարիներին նա համակրանք է դրսևորել տարեց, ամուսնացած դասախոսի նկատմամբ։
Մարգարիտայի խոսքով՝ Վիտալինան շատ է ցանկացել երեխա ունենալ Արմեն Բորիսովիչից։ Նրան հայտնի է, որ հենց այդ նպատակով նա ամուսնուն տարել էր Գերմանիայի կլինիկաներից մեկը, սակայն այնտեղ այդպես էլ չեն կարողացել օգնել զույգին ծնող դառնալու հարցում։ Դերասանն անձամբ, ով այս տարի դարձել է 82 տարեկան, չի ցանկացել նման պատկառելի տարիքում հայր դառնալ։
Լրագրող Դենիս Սորոկինը, ով ակնդետ հետևում է հայտնի ընտանիքում ծագած սկանդալին, հաստատում է, որ շշուկներ են պտտվում, որ Վիտալիան վերջերս հենց այնպես չէր գնացել Վրաստան, այլ այցելել էր իր սիրեկանին։