Այսօր ՌԱԿ կենտրոնական վարչությունում տեղի ունեցավ Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված կլոր սեղան: Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչև հիմա վերլուծություն արվե՞լ է՝ ներգաղթը արդյոք ջարդի շարունակություն չեղա՞վ մեզ համար, արդյոք ժամանակը չէ՞, որ անդրադառնանք մեր ազգային սխալներին, որ նույն բանը չկրկնվի: ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Արման Եղիազարյանը նշեց, որ այդ ուղղությամբ խորքային ուսումնասիրություն չկա:
«Վերքը դեռ արյունահոսում է, և այսպիսի խնդիրների քննարկումը շատ հաճախ գիտականից անցում է կատարում քաղաքականի: Եվ սրա գիտական քննարկումը հնարավոր է մասսամբ»:
Արման Եղիազարյանի խոսքով՝ արցախյան պատերազմին սփյուռքի մասնակցությունը բավական ցածր է եղել, բայց խորհրդային տարիներին երեք տարվա ընթացքում սովետական բանակի համար կահավորել են 43 ամենառաջնային T-34 տանկի զորամասեր.«Այնպիսի մեծ զոհողություններ են արել հանուն Սոեվտական Միության, որ հանուն Արցախի չեն արել»,-հավելեց նա: