Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վարո՞րդ, թե՞ կառապան. Սերժ Սարգսյանի պատկերացումը

Տեղական իշխանության մակարդակում հանցագործությունների մասին Սերժ Սարգսյանի դե ֆակտո հաղորդումը, որ հնչեց ՏԻՄ խորհրդաժողովում նրա ելույթի տեսքով, անհարմար դրություն է ստեղծել իրավապահ համակարգի համար: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գաղտնիք չէ, թե ինչեր են անում ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները: Եթե դա գաղտնիք չէ, ապա նշանակում է, որ իրավապահ համակարգն էլ գիտե: Եթե իրավապահ համակարգը գիտե, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ է սպասում, որպեսզի արձագանքի: Եթե իրավապահ համակարգը չգիտեր, ապա այժմ արդեն գիտե և Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո առնվազն պարտավոր են զբաղվել դրանով: Դա, օրինակ, նշանակում է, որ պետք է զրույցի հրավիրվի Սերժ Սարգսյանը, կամ ոստիկանապետը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, կամ պարզապես այդ կառույցների քննիչները այցելեն Սերժ Սարգսյանին և հարցնեն, թե նա ի՞նչ տվյալների հիման վրա է արել հայտարարությունը: Բայց Հայաստանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անգամ Մարտի 1-ից հետո չկանգնեցին քննչական մարմնի աշխատողներից որևէ մեկի առաջ, կամ չնստեցին ու բացատրություն չտվեցին այդ օրը իշխանությունում իրենց գործողությունների, որոշումների, հրամանների և դերակատարման մասին:

Միամտություն է պատկերացնել, որ այդ բանը կարող է տեղի ունենալ ՏԻՄ մակարդակում չարաշահումների վերաբերյալ: Բայց, փաստորեն, ստացվում է, որ գործնականում «մերկացնելով» ՏԻՄ համակարգն ու ազդարարելով այդ համակարգի հանդեպ կենտրոնական իշխանության նոր քաղաքականության մեկնարկը, խաղի նոր կանոնների ձևավորումը և սահմանումը, Սերժ Սարգսյանն անուղղակի, սակայն բավականին թափանցիկ անվստահություն է հայտնում իրավապահ համակարգին: Իհարկե ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը միանգամայն արագ կարձագանքեր ամենափոքր չարաշահմանն անգամ, եթե լիներ քաղաքական հրահանգ: Բայց փաստացի ստացվում է, որ իրավապահ համակարգը որպես այդպիսին, չի գործում, եթե քաղաքական հրահանգի հույսին է: Մի կողմից Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը լիովին կախված է քաղաքական իշխանությունից, մյուս կողմից՝ այդպիսով պարզորոշ ակնարկում, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ըստ այդմ էլ, Դիլիջանի նրա ելույթը հակասության մեջ է մտնում շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթների հետ, որտեղ նա իրավապահ այդ երկու կառույցներին գործնականում նախատում էր, դիտողություն էր անում նախաձեռնողական չլինելու, հետևողական չլինելու, պատասխանատվությունը միմյանց վրա գցելու համար: Եթե այդ ելույթներն ունեին ազդեցություն, եթե դրանք հասել էին նպատակին, ապա իրավապահ կառույցները առնվազն պետք է առավել աշխույժ լինեին Դիլիջանի ելույթի կապակցությամբ և անցնեին գործի, ՏԻՄ համակարգում չարաշահումները բացահայտելու համար: Բայց նրանք դա չեն անում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ելույթները թե՛ Քննչական կոմիտեում, թե՛ Հատուկ քննչական ծառայությունում և թե՛ ոստիկանությունում, կամ մատնվել են բացարձակ անտարբերության, կամ՝ Սարգսյանն էլ, համակարգն էլ գիտեն, որ այդ ելույթները եղել են ուղղակի քարոզչական ակցիա, ինչպես Դիլիջանի ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում են բարեփոխումներին:

Այս ամենը, իր ամբողջ հակասականությամբ, հուշում է մի բանի մասին, կամ վկայում թերևս վաղուց նկատելի մի բան՝ Սերժ Սարգսյանն իշխող համակարգը կառավարում է առանց ամբողջական «ճանապարհային քարտեզի», ինչի պատճառը թերևս այն է, որ այդ համակարգի հետ հնարավոր չէ, այսպես ասած, ճանապարհ գնալ: Համակարգ գործնականում չկա էլ, և այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված է տարբեր մասերն առաջ տանել, այսպես ասած՝ առանձին-առանձին: Իրավիճակը հիշեցնում է մեքենա, որը գործի է գցվում, մեխանիզմը աշխատում է, սակայն չի կարող առաջ շարժվել ու գնալ որևէ ճանապարհ, քանի որ ընթացքի համար նախատեսված մասերը այսպես ասած լիովին տարբեր են, միմյանց չեն համապատասխանում, և կարող են ընդամենը աշխատել կանգնած տեղում:

Հայաստանի իշխող համակարգը ներկայումս հենց այդ վիճակում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այն վարորդի, որն ունի մեքենայով ինչ-որ իքս ճանապարհ անցնելու և իգրեկ հանգրվան հասնելու խնդիր: Նա չի կարող թողնել մեքենան և գնալ «ոտքով», քանի որ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչպես կվարվի մեքենան, ով կգա և տիրություն կանի այն և կշրջանցի «ոտքով» գնացող Սարգսյանին, միևնույն ժամանակ էլ մեքենան ամբողջապես երթևեկելի չէ և անհրաժեշտ է այսպես ասած մաս առ մաս տանել առաջ: Դա էլ Սերժ Սարգսյանի ելույթներում արտացոլվող հակասական պատկերի խորքային տրամաբանությունը: Նա մեքենայի մի անիվն է գրկած առաջ տանում, հետո հետ է գալիս առաջ է տանում մյուս անիվը, հետո ռադիատորը, լույսերը, թափքը, այդպես շարունակ, հընթացս նաև փորձելով այսպես ասած նոր մասեր տեղադրել և ստանալ քիչ թե շատ երթևեկելի մեխանիզմ: Զարմանալի չէ, որ Սարգսյանը չի էլ պատկերացնում, թե ինչ է անելու ինքը 2018-ից հետո: Որովհետև չի պատկերացնում, թե ինչ է ստացվելու՝ մեքենա՞, թե՞ կառք, այսինքն՝ պահանջվելու է վարո՞րդ, թե՞ կառապան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում