ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեն այսօր որոշում է կայացրել հոկեյի Ռուսաստանի կանանց հավաքականի միանգամից 6 հոկեյիստների ցմահ որակազրկելու վերաբերյալ:
2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում արգելված խթանիչներ են օգտագործել Իննա Դյուբանոկը, Եկատերինա Լեբեդևան, Եկատերինա Պաշկևիչը, Աննա Շիբանովան, Եկատերինա Սմոլենցովան և Գալինա Սկիբան:
Ռուսաստանի հավաքականն Սոչիում զբաղեցրել էր 6-րդ տեղը: Այս արդյունքը ՄՕԿ-ը չեղյալ է համարել: