ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորությունները, որոնց ժամկետը պետք է լրանա 2018 թվականի աշնանը, երկարացվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի վերջ, ասվում է Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարությունում։
«Դաշնակիցներն այսօր պայմանավորվել են երկարացնելու գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մանդատը 2 տարով՝ մինչ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը»,-ասվում է հայտարարությունում։
Հյուսիսատլանտյան խորհուրդը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները լիովին վստահ են, որ նա կարող է շարունակել ջանքեր ներդնել 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին հարմարվելու հարցում ՆԱՏՕ-ի առաջընթացի ձեռքբերման մեջ։