Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Բյուրականի աստղադիտարանի հետ գործակցող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է

Տասնամյակներ առաջ Վիկտոր Համբարձումյանին հաջողվեց համաշխարհային աստղաֆիզիկայում ստեղծել նոր ուղղություններ, ապացուցելով, որ շարունակում են նոր աստղեր ծնվել, որ գոյություն ունի գալակտիկաների միջուկների ակտիվություն, որ կարևոր է անկայուն երևույթների ուսումնասիրությունը և այլն: Այդ ուղղությունները ոչ միայն այցեքարտ դարձան՝ միջազգային ճանաչում բերելով Բյուրականի աստղադիտարանին, այլև սկսեցին մշակվել ամբողջ աշխարհում:

Արդեն 71 տարի գործող Բյուրականի աստղադիտարանին գիտության նվիրյալների շնորհիվ հաջողվում է պահպանել ճանաչված գիտական կենտրոնի հեղինակությունն ու արձանագրել նոր հաջողություններ: Այսօր Միջազգային աստղագիտական միության որոշմամբ, աշխարհում գործում է աստղագիտության զարգացման տարածաշրջանային 8 կենտրոն: Դրանիցի մեկը Բյուրականի աստղադիտարանն է, որին 2015թ.-ից անդամակցող երկրների աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է. Իրան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան, իսկ վերջերս՝ Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի ժամանակ, հայտարարվեց նաև Թուրքիայի միանալու մասին:

Բյուրականի աստղադիտարանում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ համբարձումյանականը՝ տիեզերքում անկայուն երևույթների հետազոտումը և տիեզերական օբյեկտների առաջացման մեջ դրանց նշանակության բացահայտումը: Դրան զուգահեռ սկսվել են նաև կիրառական հետազոտություններ։ Դրանց հնարավորությունն առաջացել է Բյուրականի գործունեության պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների շնորհիվ։ Մյուս կողմից, կիրառական հետազոտությունները թույլ են տալիս բյուջեից բացի այլ գումարներ վաստակել տարիների անգործությունից հետո վերագործարկված դիտակներն ու եղածը պահպանելու համար:

«Երկրաշարժից, ապա նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 90-ականներին գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում. շատերը հեռացան աստղադիտարանից: Համբարձումյանը մինչև իր մահը շարունակում էր գալ աշխատանքի։ Նրա վարակիչ օրինակը պահեց այն գիտաշխատողներին, որոնց համար մասնագիտությունը նաև կենսակերպ էր: Գիտությանը նվիրվածությունն ու ուսուցչի, ավագ գործընկերոջ օրինակը պահպանեցին աստղադիտարանի հետագա գոյությունը: Սակայն գիտությունը չէր կարող զարգանալ առանց Ֆինանսական ներդրումների: Բյուրականի աստղադիտարանին առաջինն օգնության հասան ֆրանսիացի գործընկերները՝ օգնելով վերականգնել 2.6 մ-անոց դիտակի աշխատանքը: Նույն 90-ականներին այդ մեծ դիտակի համար ընդունիչ սարքավորում հատկացրեցին ռուս գործընկերները։ 2000-ականների կեսերին արդեն, առաջին անգամ, պետբյուջեից բացի, աստղադիտարանին աջակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ զգալի ներդրում կատարելով երեք տարբեր նպատակներով: Աստղադիտարանի կյանքում դա եզակի դեպք է դիտարկվում մինչև օրս, քանի որ մասնավոր որևէ այլ ընկերություն այդպիսի լուրջ ներդրում այստեղ չի կատարել: Կարծես այն զարթոնք ապրեց: Նախորդ տասնամյակների ընթացքում հսկայական աշխատանք իրականացրած, սակայն գրեթե չաշխատող (իսկ շատ հայտնի մեկ մետրանոց դիտակն առհասարակ չէր աշխատում) դիտակներն սկսեցին աշխատել: 2007թ.-ից սկսվեց մետրանոց դիտակի վերականգնումը: Նվեր ստացած գումարներով վերականգնվեցին 2.6 մ-անոց դիտակի կառավարման սենյակը, հեղուկ ազոտի ստացման համակարգը, առանց որի հնարավոր չէ դիտումներ իրականացնել: Ներգրավվեցին նոր երիտասարդ գիտաշխատողներ», – հիշում է աստղադիտարանը երկար տարիներ գլխավորած, ներկայում՝ փոխտնօրենի պարտականությունները ստանձնած Հայկ Հարությունյանը:

Ավելի ուշ՝ 2010-ականների սկզբից, Բյուրականում ռուսական «ՌոսԿոսմոս» գործակալության համար սկսվեցին կիրառական հետազոտություններ։ Այդ նախագիծի շրջանակում երկրաշուրջ տարածության մոնիտորինգ է իրականացվում մարդածին և բնական աղետների կանխազգուշացման նպատակով։ Երկիր մոլորակի շուրջը մեծ արագությամբ պտտվող արբանյակների, դրանց և հրթիռների մասերի կուտակման հետևանքով շուրջ 5000-6000 տոննա մետաղ է հավաքվել, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր գործող արբանյակների համար։

Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը համարվող՝ Բյուրականի աստղադիտարանը, հավակնում է դառնալ նաև գիտական տուրիզմի խոշոր կենտրոն: Առաջիկա ծրագրերում նաև այցելությունների կազմակերպման համար մասնագիտացված կենտրոնի կառուցումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում