Tuesday, 19 03 2024
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

Նեթանյահուն հնչեցրել է Արցախի ճանաչման մոդուսը. ե՞րբ է գալու պատմական պահը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ասել է, թե խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա: Դա այն է, որ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաքը: «Դա հայտնի է բոլոր նրանց, ովքեր այցելում են Իսրայել, տեսնում են, թե որտեղ է խորհրդարանը, կառավարությունը, նախագահի և վարչապետի գրասենյակները»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Սկզբունքորեն Նաթանյահուն առաջինը չէ, ով նման տեսակետ է արտահայտել, սակայն Իսրայելի վարչապետը թերևս ամենահստակն է բանաձևել խաղաղության և «դե ֆակտոյի» հիմքով հակամարտության կարգավորման այսպես կոչված, փաստաթղթավորման կապը:

Սկզբունքորեն նույն փիլիսոփայությունն է դրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության հիմքում: Թրամփն ինչ-որ տեղ օբյեկտիվ է, երբ զարմանում է, երբ իրեն քարկոծում են ակնհայտ իրականությունն ամրագրելու համար: Երուսաղեմը Իսրայելի վերահսկողության տակ է արդեն հիսուն տարի. Սուրբ քաղաքի կարգավիճակի հարցն առանցքայինն է իրսյելա-պաղեստինյան բանակցություններում և թերևս անլուծելի, որովհետև գործնականում գրեթե անհնար է, որ այս խնդրում ներդաշնակվեն հակամարտության կողմերի տրամագծորեն տարբեր դիրքորոշումները:

Բանակցությունները մտել էին փակուղի և անհրաժեշտ էր ինչ-որ քայլ, իրավիճակի լեգիտիմացում` դրանք առաջ մղելու, սայլը տեղից շարժելու համար: Եթե բանակցություններն իրական հիմք չունեն և կառուցված են տեսական վարկածների շուրջ, ապա դատապարտված են ձախողման` նոր պատերազմի ռիսկերով: Նույն պատկերն է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

Ռեալ պոլիտիկի հարթության վրա Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները Արցախի կարգավիճակի հարցում երբեք չեն կարող գալ փոխզիջումային կետի, եթե նույնիսկ բանակցությունները շարունակեն ևս երկու տասնամյակ կամ միջնորդների կողմից մշակվեն կարգավորման տասնյակ տարբերակներ:

Հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային հարցը վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին և դրանք հայտնվելու են անխուսափելի փակուղում, եթե հակամարտության կողմերը կամ միջնորդներն` իրականությունը, փաստերը ճանաչելու փոխարեն, հիմնվեն դոգմատիկ կարծրատիպերի, իրենց կենսունակությունը կորցրած բանաձևերի վրա:

Խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա` միանգամայն դիպուկ և հստակ ձևակերպել է Նաթանյահուն և այդ բանաձևը վերաբերում է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը: Իսկ իրականությունն այն է, որ Արցախը անկախ պետություն է արդեն շուրջ երեք տասնամյակ, ընդ որում` ոչ միայն ֆասադային առումով :

Նաթանյահուն ձևակերպել է հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման նոր բանաձև: Համաշխարհային նոր համատեքստն ավելի իրական է դարձնում Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը: Պատմական հայտարարությունը կհնչի, եթե մեր դիվանագիտության ջանքերը դառնան նպատակային` համահունչ համաշխարհային համատեքսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում