Հայաստանի Զարգացման հիմնադրամը Գյումրիում արդեն պաշտոնական ներկայացուցիչ ունի։ Այսուհետև հիմնադրամի աշխատանքները Գյումրիում կկանոնակարգի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» Կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնի» բիզնեսի զարգացման կառավարիչ Ամալյա Եղոյանը:
«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Հայաստանի Զարգացման հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչը խոստացել է ջանքերը ներդնել մարզում նոր նախագծեր իրականացնելու գործում: Նա պատրաստակամություն է հայտնել գործարարների հետ հաղթահարել մարզերում գործելու հնարավոր մարտահրավերները, իսկ հիմնական տեսլականը համարում է բիզնեսի ապակենտրոնացումը դեպի մարզեր։ Նորանշանակ ներկայացուցիչն արդեն սկսել է հանդիպումները մարզի գործարարների հետ, որոնց կոչ է արել դիմել բիզնեսի զարգացան ծրագրեր ունենալու դեպքում: