Համացանցում Իրանում՝ Թեհրանում ծննդյան տոնը նշելու սարսափելի տեսանյութ է հայտնվել. երկու աղջիկ բռնկվում են մոմերից, որոնցով զարդարված է եղել տոնական սեղանը: Որպես այրվող նյութ եղել է սրվակից փրփուրը, որը աղջիկների վրա կատակելու համար ցանել են ընկերները: Այս մասին հայտնւմ է Mirror-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել բռնկված աղջիկներից մեկի ծննդյան տարեդարձին, ով այդ օրը դարձել է 20 տարեկան: Կադրերում երևում է, որ հյուրերն անմիջապես նետվել են նրանց օգնելու, սակայն տուժածների հետագա ճակատագիրը հայտնի չէ: