Թուրքիան այլևս սպառնալիք չի տեսնում «սիրիական ռեժիմում», վտանգ կարող է լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված սիրիական քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցությունից: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
«Հիմա խոսք չկա այն մասին, որ մեզ սիրիական ռեժիմը սպառնար: Դրվագ կար, երբ նրանք խփեցին մեր ինքնաթիռը, բայց հիմա դա չկա: Հիմա կան PYD/PPK, ահա այդտեղից կարող է սպառնալիք լինել»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ եթե Թուրքիան գործողություն կազմակերպի քրդերի դեմ, նախապես այն կհամաձայնեցնի Ռուսաստանի հետ: