Լուրեր
Բնածին ա ազիզ. շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան
  • 13:00
  • 2017-12-12
  • Դիտումներ՝ *

Ուզում եմ, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի ու դրա համար աշխատատեղ եմ ստեղծում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ «Աշխատատեղեր ստեղծվում են, արեք նայեք։ Լիքը տեղեր կան», – ասել է Ալեքսանյանը։

Հարցին, թե այդ աշխատատեղերը իր բիզնեսի արդյունքո՞ւմ են ստեղծվում, Ալեքսանյանը պատասխանեց՝ պնդելով, որ դա իր աղջկա բիզնեսն է. «Որ ուզենաս դու էլ կդնես։ Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես», – նշել է Ալեքսանյանը։

  • Դիտումներ՝ *