Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Սպասում են Սերժ Սարգսյանի տապալմանը

ՏԻՄ համակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ըստ էության ծրագրային ելույթը արժանացավ հանրային զգալի ուշադրության, դրանում արտահայտված մի շարք մտքերի կապակցությամբ, որոնք առաջացրին հարցեր նաև իրավապահ համակարգի մասովվ: Ելույթի կապակցությամբ կա սակայն մեկ այլ ուշագրավ նրբերանգ, կապված արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բանն այն է, որ ՏԻՄ համակարգի այսպես ասած նոր տրամաբանության հարցն օրակարգ է բերել Կարապետյանը, իր ելույթներով, որ ունենում էր տարբեր մարզերում՝ աշխատանքային այցի ընթացքում և տեղական իշխանության ներկայացուցիչներից պահանջում էր նախաձեռնողականություն, ծրագրեր և անգամ երազանք: Սակայն հատկանշական է, որ այդ պահանջներով հանդերձ, Կարեն Կարապետյանը որևէ անգամ չունեցավ ՏԻՄ այսպես ասած նոր առաքելության և քաղաքականության վերաբերյալ կոնցեպտուալ, ծրագրային ելույթ: Այդ ելույթը ունենում է Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից այստեղ անբնական քիչ բան կա, քանի որ ի վերջո Սարգսյանն է առայժմ մնում քաղաքականության իշխանական առաջին դեմքը:

Մյուս կողմից, սակայն, մի քանի ամիս անց Սարգսյանը պետք է հեռանա, գոնե դե յուրե նախատեսված ընթացակարգով, իսկ առաջին դեմք պետք է լինի նա, ով կլինի վարչապետ: Եվ այդ իմաստով, այսօր հնչող ծրագրային ելույթները ըստ էության իրենց մեջ պարունակում են արդեն վաղվա Առաջին դեմքի խնդիր: Այստեղ է, որ ուշագրավ է Սարգսյանի ծրագրային ելույթը, երբ նախաձեռնությունն ըստ էության գալիս էր Կարեն Կարապետյանից: Այդ տեսանկյունից գործնականում ականատես ենք դառնում մի իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանից այսպես ասած խլում է նախաձեռնությունը, կամ վերցնում: Ընդ որում, եթե Կարապետյանը հարցն օրակարգ էր բերում ՏԻՄ իշխանության ներկայացուցիչներին դնելով որոակիորեն անհարմար վիճակում և փորձելով բավականին տպավորիչ էներգետիկայով ներկայացնել նրանց այսպես ասած ոչ արդիականությունը, այդիսով կամա, թե ակամա քարոզչական միավոր հավաքելով նրանց հաշվին, ապա Սերժ Սարգսյանը գնաց այլ ճանապարհով՝ չինքնահաստատվելով ՏԻՄ առանձին ներկայացուցիչների վրա, այլ դնելով ընդհանուր համակարգային խնդիր:

Հարցն, իհարկե այն չէ, որ Սարգսյանը հակված է բարեփոխել համակարգը, իսկ Կարեն Կարապետյանը չունի այդպիսի պատկերացումներ: Սակայն ինքնին մոտեցումների տարբերությունը, որ դրված է գոնե հրապարակային ելույթների հիմքում, խոսում է իշխանության խնդրի պատկերացումների տարբերության մասին, կամ ավելի շուտ՝ այդ խնդրի հանդեպ ֆունկցիոնալ դիրքավորման: Ադ իմաստով ակնհայտ է դառնում, որ իշխանության խնդիր, որպես այդպիսին, լուծում է թերևս Սերժ Սարգսյանը: Ինչ խնդիր է լուծում Կարեն Կարապետյանը, այդքան էլ պարզ չէ, բայց իշխանության համակարգային խնդրի լուծմամբ զբաղված է Սերժ Սարգսյանը:

Իշխանության մեջ գերակայության հավակնող մնացյալ այլ ուժեր պարզապես ապավինում են ոչ թե սեփական լուծումներին, այլ Սերժ Սարգսյանի լուծումների ձախողմանը: Գործնականում, այդ մոտեցումը լիակատար ճահճացման հասցրեց Հայաստանի ընդդիմադիր դաշտը: Հազիվ թե իշխանության մեջ Սերժ Սարգսյանին սպասողներին նույն մոտեցումը հասցնի այլ տեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում