«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա կուսակցության մի քանի անդամներ՝ նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը և այլք, ստեղծել են «Այլընտրանքային նախագծեր» հ/կ-ն և հասարակական գործունեություն են ծավալում:
Եվ չնայած այդ կազմակերպությունը երկու ամիս է՝ գործում է, սակայն ուշագրավն այն է, որ «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանն իր կուսակիցներին չի միացել:
«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քանի որ առանձնապես քաղաքական պրոցեսներ երկրում չեն ընթանում, կուսակցությունը դադարի վիճակում է: Բայց մենք ստեղծել ենք հ/կ, հանրային հարցերի շուրջ պարբերաբար մենք հանդես ենք գալիս վերլուծություններով և առաջարկություններով»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: