Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է նորից հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում՝ սիրիական խնդրի կարգավորումը քննարկելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր մենք նորից քննարկեցինք Սիրիայի հարցը: Մասնավորապես, քննարկեցինք Սոչիում հանդիպման ժամանակ ընդունված որոշումները: Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել դրանից հետո, որոշել, որ երկրորդ անգամ նորից կհանդիպենք Սոչիում այդ գործընթացի համար և քննարկել՝ ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք ձեռնարկել քաղաքական գործընթացը խթանելու համար», – ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Լինելով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ՝ կարծում եմ՝ մենք զգալի ներդրում կունենանք Ժնևի բանակցություններում», – նշել է Էրդողանը: