Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարչապետը հանձնարարել է գույքագրել «Սևան» ազգային պարկի անգործության մատնված օբյեկտները

ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը, ներկայացվել ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների:
Այնուհետև ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարում կատարված աշխա¬տանքները։

Նշվել է, որ «Սևան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաև պայմանագրի լուծման պահանջներ։ Ընթացիկ տարում արդեն իսկ լուծվել է 14 պայմանագիր: Ազգային պարկի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև ընդհանուր առմամբ կա կնքված 875 հողօգտագործման պայմանագիր: 875 տնտեսվարողից հողատարածքը շահագործում է 298-ը: Ընթացիկ տարում 260 հողօգտագործողի հետ աղբահեռացման պայմանագրեր են կնքվել, կանոնավոր կերպով աղբահեռացում է իրականացվում: Տարածքի բոլոր տնտեսվարողները ծանուցվել են կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտության մասին: Տարածքում, ընդհանուր առմամբ, նախկինից տեղադրված են 7 մաքրման կայան, 2017-ին տեղադրվել են ևս 3-ը։

Պարկի տարածքում իրականացվել են 78․103 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման, 8․18 հա անտառտնկման և 38644 հատ կողճաշիվային վերականգնման աշխատանքներ: Վահե Գուլանյանը տեղեկացրել է, որ պարկի տարածքում բավականին մեծ քանակի փշատերև ծառերի բնական վերաճ է արձանագրվել, ինչի համար տարվա ընթացքում իրականացվել են օժանդակող միջոցառումներ, և համապատասխան ֆինանսներ հայթայթելու պարագայում հնարավոր կլինի յուրաքանչյուր տարի նշված վերաճի հաշվին իրականացնել ևս 50 հա բարձրարժեք փշատերև անտառի հիմնում:

Ընթացիկ տարում «Սևան» ազգային պարկի» կողմից 5 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելություն է կատարվել ներդրման տարածքներ, ինչի արդյունքում չորսը հավանության են արժանացել, մեկը ենթարկվել է փոփոխության։ Ներկայումս այդ ծրագրերը գտնվում են նախագծման փուլում, ինչի ավարտից հետո դրանք կներկայացվեն կառավարություն: Ներկայումս բանակցություններ են տարվում ևս 15 ներդրողի հետ՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Զեկուցվել է, որ «Սևան» ազգային պարկի» կառավարման նոր պլանի կազմման համար առաջնահերթ խնդիրներից է պարկի ու դրան սահմանակից համայնքների միջև սահմանների և խնդրահարույց տարածքների պատկանելության հստակեցումը, ինչի համար ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել ուսումնասիրություններ և չափագրման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ընդգծել է, որ նոր կառավարման պլանի կարևոր մաս կկազմի բիզնեսի խթանումը պարկի տարածքում։ Մասնավորապես, նախատեսվում է զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում` լողափնյա հանգիստ, առագաստանավային սպորտ, բատիսկաֆ-էքսկուրսիաներ, ռեկրեացիոն ձկնորսություն, ստորջրյա որս, թռչնադիտարկում, հետիոտն ուղևորություններ, բայքինգ, ձիավարություն, պարագլայդինգ, ագրոտուրիզմ, ձմեռային հանգստի ձևեր և այլն։ Ծրագրեր են իրականացվելու արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի կազմակերպման, ավազանային, լճակային, ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման, ինտենսիվ այգիների և ջերմոցների հիմնման, դեղաբույսերի հավաքման, վերամշակման ու արտադրության, այլընտրանքային էներգիայի ստացման ուղղություններով: Վերոնշյալ տնտեսական գործունեությունների բիզնես պլանները կներկայացվեն «Սևան» ազգային պարկի» զարգացման հայեցակարգի հաստատումից հետո:

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքներից և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել օժանդակել ազգային պարկում վերը նշված ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ակտիվացմանը, զբոսաշրջության ու ազգային պարկի գործունեության զարգացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև գույքագրել ազգային պարկի տարածքում առկա գործող և անգործության մատնված օբյեկտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում