ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որը սահմանում է, որ NASA-ն սկսի «Տիեզերքի յուրացման ինովացիոն ծրագրի» իրագործումը, որի նպատակն է ամերիկացի տիեզերագնացներին ուղարկել Լուսին, իսկ հետո Մարս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլիին:
Նա նշել է, որ այդ քայլը հիմնված է ԱՄՆ Ազգային տիեզերական խորհրդի խորհուրդների վրա:
«Այդ ծրագիրը կփոխի մեր երկրի քաղաքականությունը տիեզերական թռիչքների ոլորտում, Ամերիկան կդարձնի տիեզերական ինդուստրայի շարժիչ ուժ, գիտելիքների նոր ոլորտների յուրացման հնարավորություն կտա և կօգնի անհավանական տեխնոլոգիաներ ստեղծել»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: