Ամերիկացի արտադրողներն ամուր են մնում առաջատարների եռյակում 2016 թ. աշխարհի 100 խոշորագույն ռազմա-ադրյունաբերական ընկերությունների վարկանշային ցուցակում: Այս մասին հայտնում է economy.apostrophe.ua-ն՝ վկայակոչելով Խաղաղության խնդիրների ուսումնասիրման ստոկհոլմյան ինստիտուտի ուսումնասիրությունը:
Վարկանշային ցուցակում զենքի վաճառքի գլոբալ ցուցակում առաջատար է ամրիկյան Lockheed Martin կոնցեռնը: Դրան հաջորդում է Boeing կորպորացիան: Երրորդ տեղում Raytheon-ն է:
Իսկ ռուսական Միավորված ավիաշինարարական կորպորացիան ցուցակի 13-րդ տեղում է, Միավորված նավաշինարարական կորպորացիան՝ 19-րդ տեղում, «Ալմազ-Անթեյը»՝ 24րդ, «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը՝ 29-րդ: