Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի կոմիտեն ղեկավար Քերթիս Սկապարոտին, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելը և Իրաքի գլխավոր շտաբի ղեկավար Օսման Հանիմին դեկտեմբերի 14-ին Թուրքիա կժամանեն այդ երկրի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի հետ քննարկելու տարածաշրջանում անվտանգության խնդիրները: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
«Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 14-ին կընդունի իր իրաքցի գործընկեր Օսման Հանիմիին, նաև գեներալներ Քերթիս Սկապարոտիին և Ջոզեֆ Վոտելին ու նրանց հետ կքննարկի տարածաշրջանում անվտանգության խնդիրները»,- ասվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: