«Իսլամական ջիհադ» շարժման «Գործողության կանացի ջոկատների» անդամները երթով անցել են Գազայի (Պաղեստին) փողոցներով և այրել են ամերիկյան և իսրայելական դրոշները: Այդպիսով նրանք արձագանքել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Տեսանյութը հրապարակել է Ruptly-ն:
«Ես բոլորին կոչ եմ անում մերժել այդ որոշումը և իսրայելցի կապիկներին և խոզերին ասել, որ մենք պահպանում ենք միասնությունը և չենք լռի»,- հայտարարել է երթի մասնակիցներից մեկը: