Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

«Միայն հեռվից որպես ազգ կարող ենք ծափահարել ղազախներին. նրանց որոշումը երանելի բան է մեզ համար»

«Հեռուստատեսությունը տեղեկատվական հզոր միջոց է, իսկ տեղեկատվությունը միշտ հանդիսացել է իշխանությունների ամենակարևոր զենքերից մեկը, ուստի մենք այստեղ տեսնում ենք շատ լուրջ քաղաքական գործընթաց. ղազախները վաղուց արդեն պատրաստվում են ազատվել կայսերական լծից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Ղազախստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր փակման հարցին։

Հիշեցնենք, որ Ղազախստանում քննարկվում է ռուսական 4 հեռուստաալիքների փակման հարցը, քանի որ Ռուսաստանը փորձում է Ղազախստանում թանկացնել այդ հեռուստաալիքների հեռարձակման վճարը, ինչը հարուցել է Ղազախստանի իշխանությունների դժգոհությունը։ Նրանք հայտարարել են, որ հնարավոր է արդեն դեկտեմբերից այդ հեռուստաալիքներն այլևս չհեռարձակվեն իրենց երկրում։

Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Հայաստանն այս առումով չի կարող համեմատվել Ղազախստանի հետ, քանի որ մեզ մոտ երբևիցե դրված չի եղել Ռուսաստանի՝ որպես պետական գերիշխանության, վերահսկողությունից ազատվելու խնդիր։

«Այնպես որ, մենք որպես ազգ կարող ենք հեռվից միայն ծափահարել ղազախների այդ որոշմանը և հարգել այն. դա սուվերեն պետության սուվերեն որոշում է, մեզ համար երանելի է նման բան»,- հավելեց Խզմալյանը։

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի հեռուստատեսությունն այժմ գրեթե ոչ մի բանով չի տարբերվում ռուսական հեռուստատեսությունից։

Նրա խոսքով՝ օր առաջ պետք է հասկանալ, որ վանել ռուսերենը գոնե հեռուստատեսությունից, դա ազգապահպանման, ազգային շահերի ամենակարևոր նպատակներից մեկն է։

«Դա այն է, առանց որի մենք չենք ստանա խոսքի ազատություն, որևէ բարեփոխում չենք կարողանա իրականացնել, որովհետև հեռուստատեսությունը մնում է իշխանության կարևորագույն լծակներից մեկը, և մինչև եթեր չմտնեն նոր մարդիկ, երիտասարդ սերունդը, ոչ մի փոփոխություն չի լինի. Սփյուռքի երիտասարդությունը պիտի գա, ընդ որում՝ ոչ թե դասական Սփյուռքի, այլ այն երիտասարդները, որոնք վերջին 20-30 տարում են հեռացել այստեղից և փայլուն կրթություն են ստացել Եվրոպայի կամ ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում: Նրանք այն պատրաստի զանգվածն են, որ օր առաջ պետք է բերվի Հայաստան, իսկ առանց դրա ոչ մի բարեփոխում չի ստացվի, և կրկնում եմ՝ լեզուն դրա առանցքն է, դրա բանալին է, իսկ հեռուստատեսությունը՝ ամենակարևոր լծակը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում