Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

«Եթե զենքը թույլ չի տալիս «Ծռերին» քաղբանտարկյալ համարել, ապա կամ ապստամբ են, կամ ռազմագերի»

«Անելիքները շատ են՝ առաջին հերթին քաղբանտարկյալների հարցն է, որի առիթով դեկտեմբերի 10-ին երթ անցկացրեցինք և երկու նամակ գրեցինք, դեռ մեկ նամակ էլ պետք է գրենք։ Իրավիճակն արդեն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության ճակատի» նախաձեռնող խմբի անդամ Թամար Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ հունվարի մեկին Գևորգ Սաֆարյանին ազատ չարձակելու հանգամանքը վկայում է այն մասին, որ նրան ուզում են իզոլացնել հասարակությունից. «Այս վիճակում էլ շարունակում են այդ երիտասարդի նկատմամբ կտտանքները։ Հայտնի են երկու-երեք սոսկալի դեպքեր, երբ խցակիցները նրան ծեծել էին՝ մեկը բոլորովին վերջերս։ Այդքան համակրելի, կիրթ ու ազնիվ երիտասարդ, և այսպիսի իրավիճակում նրա հայտնվելն անթույլատրելի է։ Ճակատի բոլոր անդամները համաձայն են, ու մենք անելիքներ ենք մշակում այդ ուղղությամբ։ Ոչ միայն նա՝ նույնը Կարո Եղնուկյան, Ժիրայր Սեֆիլյան, արդեն կայացած վճիռ կա Արմեն Միքայելյանի մասով»։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան միջազգային կառույցներից, երբ նրանք իրենց զեկույցներում ու հայտարարություննեում չեն նշում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Միջազգային կառույցները, գուցեև Եվրամիության դեսպանը՝ Սվիտալսկին, այդ ձևակերպումը չտվեցին, այլ կառույցների հայաստանյան գրասենյակները ևս։ Բայց դա դեռ չի նշանակում, որ միջազգային կառույցների ընդունած կոնվենցիաներին նրանք չեն համապատասխանում։ Այս գրասենյակների, ԵՄ դեսպանի հետ պետք է շարունակենք բանակցել։ Հենվելով ԵԽԽՎ սահմանումից՝ այնտեղ հինգ կետ կա, որոնցից առնվազն չորսին նշածս մարդիկ համապատասխանում են, մինչդեռ ընդամենը մեկն էլ բավարար է, որպեսզի նրանք կոչվեն քաղբանտարկյալ»։

Արդյոք «Սասնա ծռեր»-ը ևս քաղբանտարկյալ են, դիտարկմանն ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Սասնա ծռեր»-ը կատարել են մի գործողություն, որի դրդապատճառը եղել է քաղաքական։ Եթե ներկա լինեք դատավարություններին, լսեք նրանց, նրանց փաստաբանների խոսքը՝ դուք կտեսնեք, որ օբյեկտիվորեն նրանք կարող են քաղբանտարկյալ համարվեն։ Բայց եթե նույնիսկ զենքի առկայությունը թույլ չի տալիս այդ ձևակերպումը նրանց վերագրել, ապա նրանք կարող են համարվել թե՛ ապստամբ, թե՛ ռազմագերի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում