Իսրայելը չպետք է սպասի ԵՄ անդամ-երկրներից ԱՄՆ-ի օրինակով դեսպանությունների տեղափոխում Թել-Ավիվից Երուսաղեմ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Երկուշաբթի ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահություն էր արտահայտել, որ ԵՄ բոլոր անդամ-երկրները կամ մեծ մասը կճանաչեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ կտեղափոխեն իրենց մայրաքաղաքները։
«Նա կարող է դա սպասել ուրիշներից, քանի որ ԵՄ անդամ-երկրների կողմից նման բան տեղի չի ունենա»,-ասել է Մոգերինին լրագրողներին։