Բոլիվուդի 17-ամյա աստղ Զայրա Վասիմը հայտարարել է, որ Դելիից Մումբայ թռիչքի ժամանակ միջին տարիքի տղամարդը շոյել է իր պարանոցն ու մեջքը։ Անչափահաս դերասանուհին պատմել է Instagram-ի իր բաժանորդներին, որ տղամարդը ոտնձգություններ է կատարել իր հանդեպ, երբ ինքը գտնվել է կիսաքնած վիճակում։
Աղջիկը փորձել է նկարահանել ամենը հեռախոսի տեսախցիկով, սակայն ինքնաթիռում չափազանց մութ է եղել, այդ իսկ պատճառով նրան հաջողվել է լուսանկարել միայն նրա ոտքը։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետաքննության ընթացքում ձերբակալվել է գործարար Վակիշ Սահդևը։ Air Vistara ավիաընկեությունը ներողություն է խնդրել աղջկանից տեղի ունեցած միջադեպի համար։