Այսօր երեկոյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ից պետք է ազատ արձակվեր ՀՀ քաղաքացի Սուրեն Խաչատուրովը, ով 8 ամիս շարունակ գտնվում էր բանտում մի քրեական գործի շրջանակներում։ Հայաստանի դատախազությունը պատրաստվում էր Խաչատուրովին արտահանձնել ՌԴ֊ին անտեսելով այն հանգամանքը, որ Խաչատուրովի առողջական վիճակը բավարար չէ։ Իսկ կոնվենցիայով արգելվում է քաղաքացու արտահանձնումը , եթե նրա առողջական վիչակը չի ներում։
Խաչատուրովի արտահանձնումը հնարավոր եղավ կանխել միայն ՄԻԵԴ որոշումից հետո, որով ամրագրվել էր արտահանձնման անհնարինությունը։ Դրանից հետո Խաչատուրովը պետք է ազատ արձակվեր, որը եղավ այսօր։ Նա սակայն չկարողացավ ինքնուրույն դուրս գալ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ ից։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, որի պատճառով շտապօգնություն էր հրավիրվել և նրան արդեն ազատ քաղաքացու կարգավիճակով տեղափոխեցին հիվանդանոց։
Խաչատուրովի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց, որ հուսով է, որ շատ շուտով ՄԻԵԴ ը հօգուտ իրեց վերջնական որոշում կկայացնի։
Առավել մանրամասն` տեսանյութում։