Լուրեր
Վանաձորի ավագանին չցրելը արհամարհանք է Սահմանադրության նկատմամբ. Արտակ Զեյնալյան
  • 19:12
  • 2017-12-11
  • Դիտումներ՝ *

«Մինչև հիմա ինչ իրավական ակտեր ընդունել է առանց քվորում ապահովելու, դրանք բոլորը հակասահմանադրական են, մինչև հիմա, ինչպես գործել է, հակասահմանադրական է, և Վանաձորի ավագանին չցրելը արհամարհանք է Սահմանադրության նկատմամբ, Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նկատմամբ: Եվ ՍԴ որոշման մեջ աներկբա գրված է, որ կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ, և պետք է ավագանին ցրվի»,- անդրադառնալով ՍԴ որոշումից հետո Վանաձորում նոր ընտրություններ չհայտարարելուն՝ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքերով՝ ՍԴ որոշման մեջ հաստատվել է իրենց փաստարկը, որ մեկ տարի նիստ տեղի չի ունեցել։ «Այն իրավական ակտերը, որոնք ընդունել է Վանաձորի ավագանին, բոլորն առ ոչինչ են»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *