Դուբայի «Բիզնես Բեյ» գործարար շրջանում բացվել է Marriott International ցանցի նոր հյուրանոց՝ Renaissance Downtown Hotel-ը։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին։ Նրա շոուն անցկացվել է Marriott International և Universal Music Group ընկերությունների համատեղ ծրագրի շրջանակում, որոնք առաջին անգամ չէ, որ համաշխարհային աստղերի համերգներ են կազմակերպում Marriott հյուրանոցներում։ Ստեֆանին նշել է, որ շատ ուրախ է այցելելու Դուբայ՝ «տարբեր մշակույթների զարմանալի միաձուլման քաղաք, որին անհնար է չսիրահարվել»։
Նոր հյուրանոցն ունի մոտ 300 համար։ Դիզայնը մշակված է WA International ստուդիայի կողմից։ Հյուրանոցի գունային գամմայում գերիշխում են սևն ու ոսկեգույնը։ Հյուրանոցի տարածքում գտնվում են 5 ռեստորաններ՝ BHAR, Grounded, BASTA!, Bleu Blanc և Morimoto Dubai։