Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սերժ Սարգսյանի երկու տարբերակները. ինչ են պայմանավորվել օլիգարխները

Սերժ Սարգսյանը հանրային քննարկման և նույնիսկ աղմուկի պատճառ դարձած իր ելույթում, որ ունեցել էր Դիլիջանում ՏԻՄ ներկայացուցիչների առաջ, հայտարարել էր Հայաստանի ՀՆԱ-ն առաջիկա տարիներին 10 000 դոլարի հասցնելու մասին՝ մեկ շնչին բաժին ընկնող ծավալով: Հայտարարության, այսպես ասած, ինտրիգը հասկանալու համար հարկ է նկատել, որ այժմ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչին բաժին ընկնող մասով քիչ ավելի է 3000 դոլարից: Այդպիսով, Սերժ Սարգսյանը հայտարարում է առաջիկա տարիներին Հայաստանի ՀՆԱ այդ ցուցանիշը եռապատկելու մասին, ինչն էլ բնականաբար առաջացրել է թերահավատության մեծ ալիք, ինչպես 2040 թվականի վերաբերյալ Սարգսյանի հայտնի հայտարարությունները:

Հնարավոր է, թե ոչ՝ խնդիրը, սակայն, բոլորովին այլ տեղ է: Իհարկե, հնարավոր է, ընդ որում՝ հնարավոր է երկու դեպքում՝ թե՛ այն պարագայում, երբ իշխող համակարգը կարողանա գտնել ֆինանսական ներդրումների առատ աղբյուր, և թե՛ այն պարագայում, երբ իշխանությունը դառնա բարեփոխումների առատ աղբյուր, և ներդրումները արդեն կհաջորդեն դրան, կլինեն այդ աղբյուրի արդյունքը: Եվ այստեղ, իհարկե, հենց այդ հարցն է սկզբունքային՝ եթե տեղի է ունենում ՀՆԱ եռապատկում, ապա ո՞ր տարբերակով: Որովհետև դրանից հետ առանցքային հարցը այն է, իսկ գուցե նաև նույնիսկ առաջին հարցից կարևոր, թե ինչպիսի բաշխում է ունենալու եռապատկված ՀՆԱ-ն, մեկ շնչին բաժին ընկնող 10000 դոլարից իրականում որքանն է բաժին հասնելու Հայաստանի յուրաքանչյուր շնչին: Ահա դա է խնդիրը, այլապես եռապատկման հարցում թերևս հնարավոր է գալ իշխող համակարգի կոնսենսուսի, լուծել իշխանության բաժանման և վերաքվոտավորման հարցերը, պայմանավորվել առաջիկա տարիներին, այսպես ասած, ներդրումային որոշակի ճանապարհային քարտեզի մասին, թե որքան պետք է ներդնի, օրինակ, Սամվել Կարապետյանը, որքան՝ Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանին մեր խոշոր սեփականատերերը և այլն, ու դրա շնորհիվ հասնել, այսպես ասած, ընդհանուր ֆինանսատնտեսական վիճակի բարելավման:

Ինչ խոսք, անգամ դա, անգամ այդ տարբերակը կլինի ողջունելի, սակայն դա քիչ առնչություն կունենա Հայաստանի գլոբալ մրցունակության հարցում, որովհետև գլոբալ մրցունակության համար հենց Հայաստանին պետք է ոչ միայն ներդրումային աճ, այլ նաև տնտեսական բևեռացվածության հնարավորինս տարրալուծում, չեզոքացում, հանրային և պետական ռեսուրսի, բարիքի հնարավորինս արդարացի բաշխվածություն, ազատ մրցակցության և ստեղծագործական ազատության պայմաններում: Այլ կերպ ասած՝ առաջին տարբերակով ՀՆԱ-ն եռապատկելու դեպքում մրցունակ է դառնում ոչ այնքան Հայաստանը, որքան Հայաստանի իշխող համակարգը:

Հայաստանի մրցունակությունը երկրորդ տարբերակն է, երբ ՀՆԱ եռապատկումը կունենա ոչ միայն ծավալային, քանակական, այլ նաև որակական դրսևորում՝ այլ որակի բերելով Հայաստանը: Ընդ որում, երկրորդ տարբերակի դեպքում, խոշոր հաշվով, թերևս կշահեն բոլորը, նույնիսկ ներկայիս, այսպես ասած, խոշոր սեփականատերերի կամ օլիգարխների դասը, քանի որ ընդհանուր բարեկեցության և մրցունակության աճն է Հայաստանի անվտանգության գրավականը, հետևաբար նաև իշխող համակարգի անվտանգությունը ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Իսկ առաջին տարբերակի, այսինքն՝ համակարգային «օբշակի» միջոցով տնտեսական ցուցանիշների աճի տարբերակում շահողը, այն էլ՝ խիստ կարճաժամկետ, լինելու է միայն իշխող համակարգը, որը մի քանի տարի անց դարձյալ կանգնելու է նույն տաշտակի առաջ՝ իհարկե Հայաստանն էլ հետը կանգնեցնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում