«Մալաթիա» տոնավաճառում եռուզեռ չկա, մարդիկ այս օրերին ոչ թե հագուստի, նվերների մասին են մտածում, այլ ամանորյա սեղանի համար ապրանքներ գնելու, ինչպես նաև մատչելի տոնածառի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեցին տոնավաճառում առևտուր իրականացնողները։
Գնորդները ընդգծեցին, թե ինչքան դժվարությամբ են կարողանում անհրաժեշտ սննդամթերք և նաև իր գնել, քանի որ սննդամթերքի շուկայում գնաճը քաղաքացիներին կանգնեցրել է փաստի առաջ։ Թե՛ առևտրականները, թե՛ գնորդները նշեցին, որ վրդովված են ԱԺ պատգմավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունից, թե թանկացումը աղքատների վրա չի ազդում, որովհետև, որպես կանոն, թանկ ապրանքներից չեն օգտվում։
«Լավ բան չի, այսինքն՝ ասում են՝ աղքատը չուտի. թե չուտի, ոնց կլինի, չէ՞ որ մարդ է, պիտի սնվի, ինչի՞, կարտոշկեն չի՞ թանկացել, ասում են՝ կարտոշկա է ուտում աղքատը, թանկացումը չի զգում։ Հայաստանում գրեթե բոլորն են աղքատ: Ես անհատ ձեռներեց եմ, բայց գոյատևում ենք, երեխաներս էլ արտագաղթել են»,- նշեց առևտրականներից մեկը։
Գնորդներն էլ ընդգծեցին, որ ցանկանում են պատգամավորներին տեսնել ոչ միայն հոգեպես աղքատ վիճակում, այլև առհասարակ աղքատ, որպեսզի հասկանան, թե մարդիկ ինչպես են ապրում։ Նրանց դիտարկմամբ՝ խելացի մարդը նման հայտարարություն չէր անի։
Մանրամասները՝ տեսանյութում: