Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը ԱՄՆ շահերին դեմ չէ, այստեղ արկածախնդրություն տեսնողը քաղաքականության մեջ պարզապես տգետ է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։
«Այնտեղ ինստիտուտներն են աշխատում՝ Թրամփի արածը, որը «նորմալ չէ», Կոնգրեսը կասեցնում է. եթե հիմա չբխի Միացյալ Նահանգների շահերից, կկասեցնեն, հավասարակշռված քաղաքականություն է։ Հրեաները կարող են դրանից օգտվել՝ թող օգտվեն։ Հիմա ռուսներին պիտի կոչ անել. տեսեք՝ ինչպիսի դաշնակից են լինում, ոչ թե պատերազմ կազմակերպեք ձեր դաշնակցի հանդեպ և վայրահաչություն թափեք եթերից մի ժողովրդի հանդեպ, որը դույլերով, տոննաներով արյուն է թափել Ռուսաստանի ազատագրության համար. այդ ազատագրումը միայն Հայաստանինը չի եղել»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: