Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Կասկածելի լռություն

Երբ «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով դատական նախավերջին նիստի ժամանակ հրապարակվեց Արթուր Վարդանյանի և Վահան Շիրխանյանի զրույցի գաղտնալսման տեքստը, տրամաբանական էր ենթադրել, որ դրան արձագանքելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որովհետև եթե հավատանք Շիրխանյանի ասածներին, ապա Օհանյանն առնվազն տեղյակ է եղել զինված խմբի գործունեության մասին ու նույնիսկ որոշակի աջակցություն է խոստացել նրան, այլ խոսքով՝ մասնակից է եղել Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող խռովությանը:

Սակայն Սեյրան Օհանյանը լռում է, ու ինչպես ժամանակին Շիրխանյանն է զինված խմբի ղեկավարին փոխանցել Սեյրան Օհանյանի աջակցության խոստումը, այնպես էլ հիմա Ազատ Արշակյանն է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում փոխանցել գեներալի կարծիքը: «Սեյրան Օհանյանը միայն ասաց՝ «տես, ուր են հասել, բայց այդքան ցածր կարելի՞ է իջնել»»,- ասել է Արշակյանը:

Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ում «ցածր իջնելու» մասին է խոսում Սեյրան Օհանյանը, որովհետև «խռովության» մասնակից նրան «դարձրել» են ոչ իշխանությունները, այլ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը: Իշխանությունները, հակառակը, «մեծահոգություն» են ցուցաբերել և Օհանյանին չեն «հիշել» ոչ նախաքննության և ոչ էլ դատավարության ժամանակ:

Կասկածից վեր է, որ այս թեմայով Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է որոշակի հանգամանքներից ելնելով: Պարզ է, որ այս ձայնագրության մասին Սերժ Սարգսյանն իմացել է վաղուց, երբ Օհանյանը դեռ նախարար էր, և անկասկած նրանից փորձել է պարզել, թե ինչու վերջինս իրեն «տանել չի կարողանում»: Ըստ ամենայնի՝ Սարգսյանն ու Օհանյանն իրար հասկացել են ու պայմանավորվել են թեմային ընթացք չտալ երկուստեք: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի թիկունքում կանգնած ռուսական շրջանակներն են «ջրել» թեման: Հենց դրա համար էլ Սեյրան Օհանյանն առայժմ լռում է, սակայն ունի մտավախություններ, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվածություններ խախտել, ինչի հետևանքով ինքը կարող է իրավական խնդիրներ ունենալ, ու դրա համար էլ երրորդ մարդու միջոցով ակնարկում է ոմանց «ցածր իջնելու» մասին:

Սեյրան Օհանյանը փառահեղ կենսագրություն ունեցող զինվորական է, Արցախի հերոս, սակայն որպես հրապարակային գործիչ այդպես էլ չի կարողանում հաղթահարել ստվերում մնալու բարդույթը: ՊՆ-ում նա Սերժ Սարգսյանի, անգամ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ստվերում էր, ՕՐՕ-ում՝ Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի: Սեյրան Օհանյանը սուբյեկտության խնդիր ունի. նրան հրահանգված է չխոսել, ու նա լռում է, և, ըստ ամենայնի, հասարակությունն այդպես էլ անտեղյակ կմնա զինված խմբի գործունեությանը նրա ունեցած-չունեցած առնչության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում