Հաջորդ տարվանից վրացի զինվորականների զինանոցում կհայտնվեն ֆրանսիական «Միստրալ» զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է «Կվիրիս պալիտրա» թերթը:
Հաղորդվում է, որ օդային պաշտպանության միջոցների գնման մասին վրաց-ֆրանսիական համաձայնագիրը ձևակերպվել է 2015 թ.:
Նշվում է, որ «Միստրալ» զենիթահրթիռային համալիրները նախատեսված են հակառակորդի՝ ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռներից և ուղղաթիռներից պաշտպանվելու համար: «Միստրալ» համալիրները հնարավորություն կունենան օպերատիվ կերպով փոխել կրակային դիրքերը, լավ քողարկվել և դարանակալել այն վայրերին մոտ, որտեղ սպասվում է հակառակորդի մարտական օդուժի թռիչք ցածր բարձրության վրա:
Պայմանագիրը նախատեսում է երրորդ մոդիֆիկացիայի «Միստրալների» մատակարարում, որոնց տակտիկա-տեխնիկական բնութագրերը բարելավվել են: