Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Ամերիկացիները երկարաձգում են Ղրղզստանում իրենց ներկայությունը

Վաշինգթոնն ու Բիշքեկը վերսկսել են բանակցությունները «Մանաս» ամերիկյան բազայի վարձակալությունը երկարացնելու հարցի շուրջ: Փորձագետները կարծիք են հայտնում, որ խոսքը ավելի երկարատև վարձակալության մասին է, քան սահմանվել էր 2009 թ.՝ 5 տարի ժամկետով: Այս մասին այսօր գրում է ռուսական Независимая газета-ն:

Երեկ այդ բազայի տնօրեն Դուայթ Սոունսը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ղրղզստանի ղեկավարության հետ անցկացվում են բանակցություններ վարձակալության ժամկետի երկարաձգման շուրջ: Ըստ Սոունսի՝ բանակցություններն ընթանում են ինչպես դեսպանատների մակարդակով, այնպես էլ՝ անձամբ Ղրղզստանի ղեկավարության հետ: Սոունսը հույս է հայտնել, որ բանակցությունները հաջող կընթանան, քանի որ «Ղրղզստանի կառավարությունը շահագրգռված է «Մանասի» ներկայությամբ»: Իսկ այն հարցին, թե արդյոք չի՞ մանրամասնի և նշի, թե քանի տարով է երկարաձգվելու «Մանասի» վարձակալությունը, պատասխանել էր, թե «ոչ հավիտյան»:

Սոունսը նաև հույս է հայտնել, թե կգա ժամանակ, որ այս բազան ոչ միայն կծառայի ռազմական բեռների տեղափոխման, այլ նաև ինքնաթիռների վերալիցքավորման համար: «Իսկ երբեմն էլ՝ նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ինքնաթիռի (վերալիցքավորման.- 1in.am) համար»,- ասել է «Մանասի» տնօրենը:

Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կնյազևը կարծիք է հայտնել, որ այստեղ խոսքը ոչ միայն «Մանասի» վարձակալության երկարաձգման մասին է, այլև Ղրղզստանում ամերիկյան ավելի երկար ներկայության: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ փոխում է իր քաղաքականությունը տարածաշրջանում: Կնյազևը կարծիք է հայտնել, որ Աֆղանստանից որոշ ռազմաբազաների դուրս բերման արդյունքում դրանք կարող են տեղափոխվել ավելի հյուսիս՝ Տաջիկստան, Ուզբեկստան և Ղրղզստան: Դրա համար, ըստ փորձագետի, արվում է ամեն ինչ՝ սկսած հզոր ռազմաբազաների կառուցումից, ինչպիսին, օրինակ, աֆղանական Մազարի Շարիֆում է, վերջացրած այն քարոզչությամբ, որ այդ ներկայությունը կարևոր է տարածաշրջանի համար:

Հիշեցնենք նաև, որ ամերիկացիները «Մանասի» ռազմաբազան օգտագործում են 2001 թվից, երբ ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Աֆղանստանի դեմ: Ղրղզստանի նախորդ իշխանությունը Ռուսաստանի միջամտությամբ փորձում էր ամեն ինչ անել այս ռազմաբազան փակելու համար, սակայն հատկապես իշխանափոխությունից հետո խոսակցություններն ամերիկացիների հեռանալու մասին դադարել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում