Մենք գիտեինք, որ համայնքապետեր կան, որոնք չեն դատվում իրենց հանցագործությունների համար։ Հիմա իմացանք, թե ինչու են ներվում և ովքեր են միջնորդել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին Սերժ Սարգսյանի ելույթին:
«Համայնքապետերը ներվել են ոչ իրավական ճանապարհով։ Նրանք ընտրություններին Հանրապետականի համար ձայներ են ապահովել, էդ պատճառով են նրանց ներվել կատարված բոլոր հանցագործությունները, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը։ Քանի դեռ օրենքն ընտրողաբար է կիրառվում, անպատժելիությունը լինելու է»,-նկատեց Մարուքյանը։