ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ինքը որևէ փաստ չունի դաշնակցական գող գյուղապետերի մասին. «Եթե նման ահազանգ որևէ մեկը հնչեցնի, մենք չենք էլ սպասի, մեր բաժին պատասխանատվության կենթարկենք այն գյուղապետին, որը, լինելով, դաշնակցական, ինչ-որ բան է արել: Որպես կուսակցություն՝ մենք կարձագանքենք, բայց ոչ ավելի, որովհետև այդ առումով մենք ուրիշ լիազորություններ չունենք»:
Ռուստամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ փաստեր չի ներկայացրել, այլ ասել է՝ գիտենք, որ նման բաներ լինում են. «Բայց եթե մարդուն ուզում ենք պատժել, այդ պատիժը պիտի լինի հիմնավոր, հայտարարությունների հիման վրա չես կարող մարդուն տանել դատարան: Իսկ որ բուրգի մեջ պրոբլեմներ կան, և որ այդ բուրգի արատավոր լինելը փաստված է՝ մենք դրա մասին վաղուց ենք ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում: