ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ առանց նույնականացման քարտի թոշակներ չվճարելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը.
«Կարևոր իրազեկում
Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներ այն հարցով, թե արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար:
Տեղեկացնում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ վերը նշված վճարները ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ»,-հայտնել է նա: