Պատվավոր պրոֆեսոր Մայքլ Չիկինդասը, ով հանդիսանում է Ռուտգերսի համալսարանի (Նյու Ջերսի նահանգ) սննդագիտության ամբիոնի դասախոս, հեռացվել է պաշտոնից սոցցանցերում հակասեմական հրապարակումների համար։
Նրան նաև կպարտավորեցնեն հատուկ «մշակութային կուրս» անցնել, հայտնում է The Daily Targum-ը։
Հոդվածում ասվում է, որ Չիկինդասը տարածել է ծաղրանկարներ, հաստատել, որ հրեաներն իբրև թե զավթել են իշխանությունը Հոլիվուդում, ԿԲ-ում և վերահսկում են ԱՄՆ կառավարության գործողությունները։ Նա նաև անվանել է Իսրայելը ցեղասպանություն իրականացնող «ահաբեկչական պետություն»։
Նա «կրեատիվություն» է դրսևորել՝ հայտարարելով, որ հայկական կոտորածը թուրք հրեաների ձեռքի գործն է, իսկ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպել է Իսրայելը։
Պրոֆեսորին հեռացնելու պահանջով միջնորդագիրը ստորագրել են Ռուտգերսի համալսարանի մոտ 3200 սովորողներ։ Ռուտգերսի համալսարանում հրեա ուսանողների տոկոսն ամենաբարձրն է ԱՄՆ-ում։