Պապարացիները լուսանկարել են Քլոե Քարդաշյանին Լոս Անջելեսի օդանավակայանում։ Նա հղիությունը թաքցրել է մեծ կամուֆլյաժի ներքո։ Metro պարբերականը հայտնում է, որ օդանավակայանի անվտանգության համակարգի շնորհիվ նրա կլորացած որովայնը տեսանելի է դարձել։
Դեռևս հայտնի չէ, թե ուր է ուղևորվել ռեալիթի շոուի 33-ամյա աստղը, սակայն նա եղել է առանց իր բոյֆրենդի՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի։
Մինչ օրս Քլոեն և Տրիստանը պաշտոնապես չեն հաստատել աստղի հղիության մասին լուրերը։