Ռայոգենն իր կենդանի համերգների ու ձայնագրությունների ժամանակ միայն սովորական ակուստիկ կիթառ է օգտագործում։ Սակայն նրա յուրօրինակ նվագը, զարմանալի տեխնիկան և տաղանդը լսողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես մի ամբողջ նվագախումբ է կատարում հնչող երաժշտությունը։
Իր այս տաղանդի շնորհիվ Ռայոգենին ունկնդիրներն անվանում են «կիթառի մենակատար նվագախումբ»։ Նրա երաժշտությունը հիացմունք է պատճառում ունկնդիրներին։ Ռայոգենը նվագում է դասականներից մինչև համաշխարհային հիթեր։ Նա հանդես է գալիս նաև տարբեր երաժշտական խմբերում։