Հայաստանի աստիճանական ինտեգրացիան, զուտ ապագայի տեսանկյունից, եվրոպական քաղաքակրթական միջավայրին շատ ավելի մեծ հնարավորություններ կարող է մեզ համար բացել մի պարզ պատճառով, որն անզեն աչքով նկատելի է, որ աշխարհի զարգացող հատվածը Եվրոպան, ԱՄՆ և Կանադան են: Եվ մոտ լինել այդ զարգացման կենտրոնին, նշանակում է, ավելի մեծ հնարավորություններ տալ ինքդ քեզ քո պետության զարգացման, և ինչու չէ նաև անվտանգության համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Եմ շրջանակային համաձայնագրին, ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Նրա խոսերով՝ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ համագործակցության «և,և»-ի տարբերակը արտացոլում է այն իրողությունը, ինչ մենք ունենք մեր ներսում:
«Մենք ինքներս «և,և» ենք: Նման հարցումներ շատ են արվել՝ արդյո՞ք դուք եվրոպացի եք, թե՞ ասիացի, մերոնք միշտ ասում են՝ ինչ-որ մասով մենք եվրոպացի ենք, ինչ-որ մասով պատկանում ենք ասիական միջավայրին: Այդ երկակիությունը իրոք կա»,- հավելեց մշակութային մարդաբանը:
Նա նշեց, որ Հայաստանին հաջողվեց ճեղքել Ռուսաստանի շարած պատը, և տպավորություն էր, որ այն գալիս է սովետական շրջանի երկաթե վարագույրի մտածողությունից, և այդ պատը ամուր պահում էր Ռուսաստանը՝ մեր կամքին հակառակ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: