Նյույորքյան Art Basel Miami-ում 43-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն 45 րոպե է ծախսել Ժան-Միշել Բասկիայի Wire նկարի գնմանն առնչվող բանակցությունների վրա։
«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի դերասանը նյույորքյան Van de Weghe պատկերասրահի պաշտոնատար անձանց հետ առանձնացել է՝ նկարի արժեքի սակարկման համար։ Վերջնական արդյունքի մասին չի հաղորդվում։
Պատկերասրահում Լեոն իրեն զուսպ է դրսևորել, հանրության մեջ հայտնվելու համար նա ընտրել էր սև մարզաշապիկ։
Ցուցահանդեսին ներկա են գտնվել նաև Բրեդ Փիթը, ով այնուհետև Հոլիվուդի փողոցներում է հայտնվել իր շքեղ մոտոցիկլետով, Victoria՝s Secret-ի նախկին մոդել Ֆրեդերիկ Վան դեր Վալը և այլ հայտնի անձիք։