Չինական Գուանչժոու քաղաքում Fortune Global Forum 2017 տնտեսական ֆորումի ժամանակ 1180 անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ լուսային շոու է իրականացվել։
Այսպիսով կազմակերպիչները գերազանցել են նախկին համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր նույն քաղաքում։ Փետրվարին երկինք էր բարձրացվել 1000 դրոն։
Անօդաչու սարքերը կառավարել է մեկ օպերատոր՝ վահանակով, որն աշխատել է eHang տեխնոլոգիական ստարտափի կողմից մշակված համակարգով։