Իսրայելը հանդիսանում է ահաբեկչական պետություն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա քննադատության է ենթարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
Էրդողանը հրեական պետությունն անվանել է նաև «մանկասպան»։ Հայտարարությունը հնչել է թուրքական Սիվաս քաղաքում անցկացված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 6-րդ համագումարում։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան պահանջում է Երուսաղեմի հարցով Թրամփի որոշման չեղարկում, և մտադրություն հայտնել քննարկելու այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, փոխանցում է Dunya-ն։